Միշելն ու Ալիևը քննարկել են «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը» 4 հուլիսի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՀՀ և Ադրբեջանի երկխոսության «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»։ Այս մասին Միշելը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Նշել եմ կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ համար: Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային հարցերի լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է նա։ Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքները սկսելու վերաբերյալ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |