Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը 4 հուլիսի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը։ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության մեջ այդ դրույթի պահպանմանը։ Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, որ երկրի սահմանադրության 70, 71, 72, 73, 74, 75 հոդվածներն անփոփոխ մնան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ից ցույցեր էին սկսվել, քանի որ սահմանադրության նոր խմբագրության մեջ այլևս չէր հիշատակվելու տարածաշրջանի ինքնիշխանությունը։ ՆԳՆ-ն ցույցերն ապօրինի էր հայտարարել, ցուցարարները փորձել էին զավթել կառավարական շենքերը։ Անկարգությունների արդյունքում 18 մարդ է զոհվել։ 516 մարդ բերման է ենթարկվել։ Հուլիսի 2-ին Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 2-ը։ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ժամանել է Նուկուս և առաջարկել է պահպանել ինքնիշխանության մասին դրույթը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։ Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |