ՊՆ․ Խաչիկի ուղղությամբ ադրբեջանցիների կրակը լռեցվել է պատասխան գործողություններով

ՊՆ․ Խաչիկի ուղղությամբ ադրբեջանցիների կրակը լռեցվել է  պատասխան գործողություններով

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ միջադեպի մասին տեղեկացրել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---