Կիրակոսյան․ Սահմանադրությունը, պետխորհրդանիշները պետք է որպես արժեք ամրապնդել և ավելի զարգացնել 5 հուլիսի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկմանն ժամանակ ասել է, որ Սահմանադրությունը, պետական խորհրդանիշները պետք է որպես արժեք պահպանել, ամրապնդել և ավելի զարգացնել։ «Դրանք մեր ինքնիշխանության ամենակարևոր հենքն են և պետք է վերածվեն ավելի ընդունելի և համընդհանուր արժեքների»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։ Անդրադառնալով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Կիրակոսյանը նշել է. «Բացի նրանից, որ մենք բովանդակային առումով քննարկում ենք, փորձում ենք հասկանալ սահմանադրական զարգացման ինչ ուղենիշներ պետք է ընտրենք, այս գործընթացը խաղում է նաև յուրօրինակ դեր խորհրդանիշների վերաիմաստավորման հարցում: «Սահամանադրական բարեփոխումները եթե մեթոդաբանորեն ճիշտ են ընթանում, ապա դա հնարավորություն է ընձեռում, որ գործընթացը լինի ներառական: Գիտեք՝ Սահմանադրությունը պետության առանցքային, հիմնաքարային փաստաթութն է և այնտեղ պետք է արտացոլված լինեն պետության անկյունաքարային ուղենիշները: Դրանք բացահայտելու համար այլ տարբերակ, քան երկխոսությունը, քնարկումները, չկան»,-ասել է նա: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |