Պայթյուն՝ Աշտարակի բանկերից մեկում․ Կա 1 զոհ և 5 տուժած

Պայթյուն՝ Աշտարակի բանկերից մեկում․ Կա 1 զոհ և 5 տուժած

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին` ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 5 տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---