Պապիկյան․ Ռազմական համալսարանն ու Ռազմական ավիացիայի ուսումնարանը կմիավորվեն![]() 6 հուլիսի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը բարեփոխումների փուլ է անցնում, այն կմիավորվի Ռազմական ավիացիայի ուսումնարանի հետ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։ «Ռազմավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Պապիկյանը հավելել է, որ ըստ էության, սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելու որևէ ռազմաուսումնական կենտրոն չենք ունեցել: ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |