«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեքն» է

«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեքն» է

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել «ռեԱրմենիա» հարթակում առկա նախագծերը։ Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ամբողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը, որն օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունները հուշագիր են ստորագրում «ռեԱրմենիա»-ի հետ՝ դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով MetaGait սարքավորումների արտադրությանը։ «Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ քայլելու հնարավորություն չունենալու պատճառով ձեռք են բերում 30-ից ավելի հիվանդություններ, որոնց մի մասը նաև մահացու հիվանդություններ են։ MetaGait-ի շնորհիվ այս մարդիկ կանխարգելում են նշված հիվանդությունները, քանի որ, փաստացի, քայլում են սարքի միջոցով»,- նշել է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Մի դրամի ուժը» արդեն 85 մլն դրամից ավելի գումար է փոխանցել մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների։

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան կարելի է դառնալ՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարելի է վճարումներ կատարել 10,500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---