Սերժ Թանկյանը կոչ է արել Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը 9 ապրիլի 2009 - 01:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի «System Of A Down» խմբի առաջատար Սերժ Թանկյանը YouTube կայքէջում տեսահոլովակ է զետեղել, որտեղ մյուս ակտիվիստների հետ միասին կոչ է անում նախագահին կատարել իր խոստումը եւ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սերժ Թանկյանն, որը հայտնի է երգերի կատարման ժամանակ հնչող իր կարգախոսներով ու կոչերով, ստանալով Թոմ Մորելոյի ու «Արդարադատության առանցք» կազմակերպության աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզարշավ է սկսել: Այն նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 94-րդ տարելիցին: Տեսահոլովակում Թուրքիայի կառավարությանը հասցեագրված մեղադրանք կա, ինչպես նաեւ հայտնի երաժիշտ Թոմ Մորելոյի, կոնգրեսական Ադամ Շիֆի մեկնաբանությունները, ինչպես նաեւ կոչեր` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել Սպիտակ տուն: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը, մենք դիմում ենք ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` պահանջելով աջակցել ճշմարտության հաստատմանը: Մենք կոչ ենք անում բողոք հայտնել Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ բոլոր կատարված ցեղասպանությունների դեմ»,-հայտարարել է Սերժ Թանկյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |