Հրդեհ՝ Գյումրու զորամասերից մեկի տարածքում

Հրդեհ՝ Գյումրու զորամասերից մեկի տարածքում

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ N զորամասերից մեկի տարածքում գտնվող չշահագործվող պահեստի տանիքում:

Sputnik Արմենիան հայտնում է, որ հրդեհը բռնկվել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում։

Այն մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։ Այրվել են չշահագործվող պահեստի փայտե տանիքն ու ծածկը՝ մոտ 1000 քմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի 10 աշխատակից՝ երկու մարտական հաշվարկով և Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում թիվ N զորամասի հրշեջների կողմից սահմանվել է հերթապահություն: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---