«Նոգու սվելո» ռուսական խումբը կամերգ կտա Երևանում![]() 14 հուլիսի 2022 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Նոգու սվելո» ռուսական ռոք խումբը համերգով հանդես կգա Երևանում։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է երաժշտական խմբի ղեկավար Մաքսիմ Պոկրովկսին։ Վերջինս նաև խմբի բոլոր երգերի երաժշտության և տեքստերի հեղինակն է։ Համերգը կայանալու է հուլիսի 29-ին՝ Platform ակումբում: Խմբի գործունեությունը չի սահմանափակվում դասական ռոքով, ներառում է նաև փոփ-պանկ, այլընտրանքային ռոք, փանկ-փոփ, արտ-փանկ, ինչպես նաև էլեկտրոնային երաժշտության տարրեր։ «Նոգու սվելո» ռուսական խումբը ստեղծվել է 1987-ին, երբ Պոկրովսկին ծանոթացել է կիթառահար Վիտալի Ակշևսկու հետ։ Շուտով խմբին միացել է հարվածային Անտոն Յակումուլսկին։ 1991-ին Ակշևսկուն փոխարինել է կիթառահար Իգոր Լապուխինը։ Այժմ խումբը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Մաքսիմ Պոկրովսկի, Ալեքսանդր Վոլկով, Եվգենի Գուդկով, Ալեքսանդր Իլյուշչենկո, Օլգա Զախարովա, Եվգենի Բաշտան, Պավել Աքսյոնով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |