ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների ապատեղեկատվությունը և հայտնել, որ ադրբեջանական ԶՈւ-ն է խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---