ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները![]() 16 հուլիսի 2022 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները։ «Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,-ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |