Փաշինյանն ընդունել է Բըրնսին․ Միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել![]() 16 հուլիսի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հուլիսի 15-ին անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |