Հայ-թուրքական սահմանի բացում. Ադրբեջանը սպառնում է Թուրքիայի՞ն 9 ապրիլի 2009 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխող կուսակցությունը հավատում է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների վերջին հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվելու: «Այսօր Թուրքիայի վարչապետը կրկին հայտարարեց, որ իրենք երբեք Ադրբեջանի շահերի դեմ քայլեր չեն ձեռնարկի: Ուստի մենք պետք է սպասենք գործընթացների հաջորդ փուլին»,- նշել է պատգամավոր, «Ենի Ազերբայջան» (ԵԱԿ) կառավարող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նրա խոսքով, Թուրքիայի պաշտոնական անձանց նման հայտարարություններն անլուրջ ընդունելու դեռեւս ոչ մի հիմք չկա:«Հայաստանի հետ սահմանի բացումը լուրջ հարց է, որը կապված է միջպետական եւ միջազգային հարաբերությունների հետ: Այդ հայտարարությունները պետք է նույնպես ամրապնդվեն գործողություններով»,- ասել է ԵԱԿ գործառնողը: Նրա խոսքով, եթե Թուրքիայի իշխող շրջանները չհետեւեն իրենց խոստումներին, շատ լուրջ քայլեր կձեռնարկվեն, հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |