Հայաստանն արդեն սկսել է վերականգնել Գյումրի-Կարս երկաթուղին 9 ապրիլի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Գյումրի-Կարս երկաթուղու վրա ակտիվ վերանորոգա-վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից: «Արդեն երեք օր է, ինչ երկաթուղային ճանապարհի վրա մաքրման աշխատանքներ են ընթանում` ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում»,- հաղորդել է աղբյուրը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի վրա առանձնապես ակտիվություն չի նկատվում:Ադրբեջանական ԶԼՄ հաղորդմամբ, Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջան սահմանա-անցումային կետում վերանորոգա-վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Նրա խոսքով, ներկա պահին այդ աշխատանքներն ընթանում են Հայաստանի տարածքի սահմանա-անցումային կետերում, Թուրքիայի կողմում ասֆալտապատվում են Ալիջան տանող ճանապարհները: Հայ-թուրքական սահմանի վրա խորհրդային ժամանակ գոյություն ուներ 3 անցումային կետ` Արաքս գետի հետիոտն կամուրջի մոտ, Գյումրիում եւ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի սահմանային ջոկատի տարածքի Մարգար գյուղի մոտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |