Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընդդիմության տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի խորհրդարանի շենքի առջեւ: Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ հայտարարում է, թե բողոքի ակցիան անժամկետ կլինի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Ոստիկանությանը ցուցում է տրվել չսադրել ցուցարարներին: Ցույցից մի քանի ժամ առաջ Սահակաշվիլին այցելեց խորհրդարանի առջեւի հրապարակ եւ ծաղիկներ դրեց 1989թ. ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին, երբ խորհրդային զորքերը, ուժ կիրառելով, ցրեցին բազմահազարանոց հանրահավաքը: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ նախագահը լքել է Թբիլիսին:



Ընդդիմադիր «Միասնական Վրաստան ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հույս է հայտնել, որ այս ակցիան կանցնի հանդարտ եւ 20 տարի առաջ կատարված ողբերգությունը չի կրկնվի:



Հանրահավաքում բանաստեղծ Դավիթ Մաղարաձեն ընթերցեց Վրաստանի հանրության դիմումը նախագահին: «Չնայած ակցիան խափանելու բոլոր փորձերին, տասնյակ հազարավոր մարդիկ եկան հրապարակ եւ պահանջեցին նախագահի հրաժարականը: Այստեղ է ամբողջ Վրաստանը: Մարդիկ եկել են «ոչ» ասելու ահաբեկչությանը, պառակտմանը, ընտրությունների զեղծարարությանը, ազատության ճնշմանը», ասվում է կոչում:

Կոչի մեջ ընդգծված է նաեւ, որ ժողովուրդը խնդրում է Սահակաշվիլիին վեր կանգնել «իր անձնական շահերից եւ հեռանալ»: Մաղարաձեն հաղորդել է, որ արդյունքը հայտնի կլինի 24 ժամից, որից հետո հայտնի կդառնան ընդդիմության հետագա քայլերը:



Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---