Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:

Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում, գրում է Ermenihaber-ը։

Տեղական GazeteKars լրատվամիջոցի տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---