Մալագայում հայկական եկեղեցի է բացվել![]() 25 հուլիսի 2022 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Մալագայում հայկական եկեղեցի է բացվել։ Դա հայկական առաջին եկեղեցին է Իսպանիայի տարածքում: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Մալագայի նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններին, տեղեկացնում է Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանը։ Առաջիկայում նախատեսվում է նաև կիրակնօրյա դպրոցի բացում: Արարողության ավարտին արքեպիսկոպոս Պարսամյանը, խոսքն ուղղելով բոլոր ներկաներին․ նշել է, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար: Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը: Եկեղեցական արարողություններից հետո եկեղեցում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, հնչել են հատվածներ Կոմիտասի պատարագից և այլ կոմիտասյան ազգային երգեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |