ՀՀ-ում գերակշռում է կորոնավիրուսի oմիկրոն շտամի BA.5 տարբերակը![]() 26 հուլիսի 2022 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գերակշռում է կորոնավիրուսի oմիկրոն շտամի BA.5 տարբերակը, հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Գործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, կենտրոնը շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների, մասնավորապես օիմիկրոնի համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։ Հայաստանում հուլիսի 18-24-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425,365-ի` ավելանալով 965-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8633 դեպք կա։ Փաստացի բուժվողների թիվը 736 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |