Հայաստանն ու Կուբան շահագրգիռ են համագործակցությունը զարգացնելու հարցում10 ապրիլի 2009 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Կուբայի դեսպան. «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»:Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արման Կիրակոսյանը դրական է գնահատել հայ-կուբայական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ նշել է, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար: Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»,-ընդգծել է կուբացի դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |