Forbes-ը հորդորում է այցելել Խոսրովի անտառ և Դիլիջանի ազգային պարկ

Forbes-ը հորդորում է այցելել Խոսրովի անտառ և Դիլիջանի ազգային պարկ

PanARMENIAN.Net - Forbes-ը, անդրադառնալով Կովկասի բնության հրաշալիքներին, խորհուրդ է տալիս այցելել նաև Խոսրովի անտառ և Դիլիջանի ազգային պարկ։

«Թեև համարվում է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, սակայն Հայաստանում գտնվող Խոսրովի անտառը Ելոուսթոունից մոտ 1500 տարի առաջ է ստեղծվել»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այժմ Խոսրովի անտառը հայտնի է իր բազմազան բուսականությամբ և կենդանական աշխարհով՝ այստեղ կան գորշ գայլեր, եվրասիական լուսան, գորշ արջեր, իսկ «հաջողակները կարող են հեռվից տեսնել դեռևս այստեղ հանդիպող իրանական հովազի»։

Ըստ Forbes-ի, Դիլիջանի ազգային պարկն իր կարգավիճակը պաշտոնապես ստացել է 2002-ին և գտնվում է Հայաստանի սրտում։

Նշվում է, որ այստեղ բազմազան էնդեմիկ կաթնասուններ կան, բազմազան թռչուններ և սողուններ։ Նշվում է նաև, որ այստեղ քիչ չեն պատմական կրոնական հուշարձանները՝ Հաղարծինը, Գոշավանքը, իսկ Դիլիջանը սիրված է՝ շնորհիվ իր «հմայող հայկական ճարտարապետության և բազմաթիվ հանգստավայրերի»։

Խոսրովի անտառը պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---