Վրաստանում տեղի կունենա «Ջավախքն ընդդեմ նոր մարտահրավերների» խորհրդաժողովը10 ապրիլի 2009 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններ մտադիր են «Ջավախքն ընդդեմ նոր մարտահրավերների» խորհրդաժողով անցկացնել ապրիլի 16-ին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Խորհրդաժողովին ներկա կլինեն Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցները կներկայացնեն ջավախահայության խնդիրները, Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումներն ու նրանց ազդեցությունը Ջավախքի վրա»,-ասել է Թորոսյանը: Ըստ հայ խորհրդարանականի, խորհրդաժողովի շրջանակներում մասնակիցներն առաջարկներ կներկայացնեն տարածաշրջանի խնդիրների լուծման վերաբերյալ եւ փաստաթուղթ կպատրաստեն, որը կուղարկվի ինչպես վրացական իշխանություններին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին: «Ի սկզբանե նախատեսվում էր խորհրդաժողովն անցկացնել ապրիլի 7-ին, սակայն ելնելով Վրաստանի ներքաղաքական իրավիճակից, կազմակերպիչները ճիշտ համարեցին հետաձգել այն մինչեւ ապրիլի 16-ը»,-հաղորդել է Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ «Ջավախք» հայրենակցական միությունը չի մասնակցելու խորհրդաժողովին: Ինչպես նշել է հայ պատգամավորը, խորհրդաժողովի շրջանակներում կշոշափվեն նաեւ դաշնային կառավարմանն անցնելու Վրաստանի հնարավորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |