Երեւանի Հովհ. Թումանյանի անվ. զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ժամը 12.00-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Զատիկի տոնը Թումանյան այգում» միջոցառումը, որն ուղղված է Աջափնյակ համայնքի բնակչությանը այգու զարգացման եւ վերականգնման գործին ներգրավելուն: Միջոցառման ընթացքում այգու այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Զատկի զանազան խաղերի հետ: Ծրագրվում է նաեւ բացիկների անկյուն, որի միջոցով կփոխանցեն Զատիկի տոնի խորհուրդը, կավե խաղալիքների պատրաստում, Հավկթախաղ, Թեփախաղ, հյուրասիրություն, երաժշտություն, հաճելի ժամանց:



Միջոցառման կազմակերպիչը «ԷՅՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունն է, որի խնամակալության տակ էլ գտնվում է Թումանյանի անվան զբոսայգին` Աջափնյակ համայնքի տարածքում: Միջոցառման նպատակն է` համայնքի բնակիչներին ուղղել զբոսայգու վերականգնման եւ զարգացման հարցերին: Միջոցառմանը հրավիրված են Աջափնյակ համայնքի բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մանկապարտեզների սաներ եւ այլ հյուրեր:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---