Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին․ Աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր

Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին․ Աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու համար դեէսկալացիա և բաց կապեր»,-ասվում է գրառման մեջ։

Միշելը հավելել է նաև, որ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային է երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթացի հասնելը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակից Զաքիր Հասանովի միջև2021-ի վերջում հաստատված ուղիղ կապն այժմ չի գործում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասել էին ՊՆ-ից։

2021-ի նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել` առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը։«Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է»,- նշել էր Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---