Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն 9 օգոստոսի 2022 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի Չեննայ քաղաքում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ 2.5։1.5 հաշվով հաղթանակ է տարել Իսպանիայի հավաքականի նկատմամբ և դարձել Օլիմպիադայի փոխչեմպիոն: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներն են՝ Գաբրել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, մարզիչը Արման Փաշիկյանն է։ Միակ հաղթանակը Իսպանիայի հետ խաղում տարել է Գաբրիել Սարգսյանը Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։ Մյուս շախմատիստները հանդիպումներն ավարտել են ոչ ոքի։ Օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ուզբեկստանը: Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները վաստակել էին 19 միավոր և կիսում էին 1-ին և 2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը դարձավ 44-րդ Շախմատային օլիմպիադիայի փոխչեմպիոն՝ Հայաստան բերելով Օլիմպիական արծաթե մեդալը։ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, 9-րդ տուրում կրել էր առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին, 10-րդ տուրում հաղթել էր Ադրբեջանին (3։1): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |