Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտ կներդրվի11 օգոստոսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը: Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը, ով կանցնի վերապատրաստում ու կհավաստագրվի: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից, սակայն մինչ այդ 2023թ. իրականացվելու է պիլոտային ծրագիր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը։ Անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Կանխատեսվում է ունենալ կարգի պայմաններին համապատասխանող 2450 անձ: Ծառայության կարիքը և ծավալը կսահմանվի 2023թ. փետրվարին անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ: Որոշմամբ սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում չափահաս անձը անձնական օգնական չի կարող լինել՝ որոշակի հիվանդություններ, դատվածության որոշակի դեպքեր և այլն: Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամք (սննդի պատրաստում, բնակարանի մաքրություն, գնումներ, բժշկի այցելության հարցերում օգնություն և այլն), նաև միջավայրային արգելքները՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու բարդությունները հաղթահարելու աջակցություն: Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծառայության մատուցման համար կպահանջվի 5,186,160 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 դրամ։ Ժամակոչյանը նաև տեղեկացրել է, որ խելամիտ հարմարեցումները պետք է ապահովվեն գործատուների կողմից, այս պահին որոշակի քայլեր արդեն արված են, իսկ առաջարկվող հարմարեցումները կարող են լինել տարբեր բնույթի և ոչ ծախսատար՝ օրինակ, ժամականացույցի վերանայում, դռան բռնակի տեղափոխություն և այլն: 2023թ. ընթացքում որոշումը կլավարկվի և 2024թ. հունվարի 1-ից լիարժեք կկիրառվի։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |