ԿԽՄԿ․ Հայաստանից 303 անձ դեռևս անհետ կորած է համարվում

ԿԽՄԿ․ Հայաստանից 303 անձ դեռևս անհետ կորած է համարվում

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը, գրում է Aysor.am-ը։

«Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկագրի՝ Կարմիր խաչը գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին հուլիսի վերջին: Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---