ԶԱՀ-ի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է

ԶԱՀ-ի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է, սակայն այդ փոփոխությունը որևէ ազդեցություն չունի հատուցվող գումարի սահմանաչափի վրա և չի լինելու ավելի ուշ քան ձեր նախկին վճարման օրն էր։

«Եթե նախկինում հատուցման գումարը ստանում էիք յուրաքանչյուր ամսվա 11-ին, այսուհետ կստանաք յուրաքանչյուր ամսվա 5-ին։

Եթե նախկինում հատուցման գումարը ստանում էիք յուրաքանչյուր ամսվա 19-ին, ապա այժմ կստանաք 15-ին»-ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։ ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու են հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---