Անկարան կհանդարտեցնի Բաքվի կրքերը հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության հարցում10 ապրիլի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան, որպեսզի հանդարտեցնի ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հարցում: Նման որոշում է կայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Քոկսալ Թոփթանը: Պատվիրակությունը, որի այցը նախատեսվում է հաջորդ շաբաթ, կգլխավորի Թուրքիա-Ադրբեջան խմբի ղեկավար, Արդարության ու զարգացման կուսակցության պատգամավոր Կոնյաից Մուստաֆա Կաբակչին: Թուրք խորհրդարանականները կհանդիպեն Բաքվում իրենց գործընկերների հետ, ՈԿԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ըստ Կաբկչիի, հանդիպումները կհաստատեն, որ Թուրքիայի քաղաքականությունն Ադրբեջանի հարցում անփոփոխ է, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |