Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը ԵԱ եզրափակչում են![]() 19 օգոստոսի 2022 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ։ Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում 15․149 միավորով առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ, գրում է Sputnik Արմենիան։ Հայաստանը եզրափակիչի երկու մասնակից ունի նժույգ թափեր վարժությունում: Հարություն Մերդինյանը երրորդ տեղով դուրս է եկելեզրափակիչ` վաստակելով 14․500 միավոր, նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Արթուր Դավթյանը: Այստեղ Արթուր Դավթյանը 14․200 միավորով 8-րդ տեղում է: Նա 2021 թվականի նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոնն է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն են: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14․666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14․633: Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |