«Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանցկացնի

«Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանցկացնի

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ոտքի կանգնենք, որ չկորցնենք... Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր, որ հանրահավաքը նվիրվում է Արցախի անկախության օրվան և լինելու է համահայկական։ Նույն օրը հանրահավաքներ են լինելու նաև Արցախում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---