ՀՀ-ն ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունն է

ՀՀ-ն ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ուսումնասիրել են, թե այս ամառ ռուսաստանցիներն ուր են մեկնել առավել հաճախ՝ ինչպես ինքնաթիռներով, այնպես էլ գնացքով և ավտոբուսներով։ Ուսումնասիրությունն իրականացարել են «ԱլֆաՍտրախովանիեն» և Ուղևորությունների և ճամփորդությունների ծառայությունների վերլուծական կենտրոնները։

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված ուղղությունն է։

Նշվում է, որ արտասահմանյան ավիամեկնումներն այս տարի կազմում են ընդամենը 11 տոկոս և հիմնականում դեպի մերձավոր արտերկիր՝ ամենից շատ ամրագրումներ են կատարվում դեպի Հայաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Տաջիկստան և Բելառուս։ Ռուսաստանցիները նաև մեկնում են Ստամբուլ և Անթալիա։

Երկաթուղային փոխադրումների տոմսեր են գնում հիմնականում դեպի Մինսկ, Բրեստ և Գագրա։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---