Իրանում էլեկտրահաղորդման նոր գիծ է բացվել դեպի ՀՀ![]() 30 օգոստոսի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է բացվել` էներգետիկայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակում․ հայտնում է Irna գործակալությունը: Հերիս-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց նոր գծով կարելի է 400 կիլովատ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման և Իրանի Արևելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերություններն ավելի քան 2000 նախագիծ են գործարկել Իրանում, որտեղ նշում են Կառավարության շաբաթը: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է: Այժմ 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ են։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |