ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը կազմակերպչական և ընթացակարգային հարցեր է քննարկել![]() 31 օգոստոսի 2022 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։ Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Մուստաֆաևի և Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։ Հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցություններին, սահմանամերձ գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Նշվում է նաև, որ նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով է ստեղծվել, որի առաջին նիստը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |