Փաշինյան․ Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, դա կարող է սրացման հանգեցնել Հարավային Կովկասում![]() 7 սեպտեմբերի 2022 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում նշել է` քանի որ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասում աճում է սրացման վտանգը։ «Մեր տարածաշրջանի համար հիմա բարդ ժամանակներ են, անվտանգության հետ կապված մարտահրավերները շարունակվում են։ Եվ երբ ամբողջ համաշխարհային հանրության, և հատկապես, անվտանգության ոլորտում ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ուշադրության կենտրոնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, կան կոնկրետ մտավախություններ, որ կարող է ապակայունացման հանգեցնել մեր տարածաշրջանում»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ-ին կհաջողվի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։ «Կան ուժեր, որոնք կարծում են, որ ՌԴ-ն զբաղված է ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել ապակայունացման համար։ Կան ուժեր, որոնք չափազանց շատ էներգիա են ծախսում Մոսկվայում ՀՀ-ն ներկայացնելու համար որպես արևմտամետ կառավարություն ունեցող երկիր, իսկ Եվրոպայում՝ ռուսամետ կառավարությունով երկիր, և օգտագործում են դա որպես տարածաշրջանում ապակայունացման արդարացում։ Ես ուրախ եմ, որ այդ հարցերի շուրջ մենք սերտ երկխոսության մեջ ենք մեր գործընկերների հետ։ Մեր հարաբերությունները ՌԴ հետ եղել և մնում են ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործոնն է»,-ասել է Փաշինյանը։ ՀՀ պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |