ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի տարածաշրջան![]() 7 սեպտեմբերի 2022 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն առաջիկա օրերին այցելելու է տարածաշրջան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը։ «Սա լինելու է Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիքերի առաջին այցը տարածաշրջան այդ պաշտոնում։ Դա կլինի կանոնավոր այլցելություններից առաջինն այդ տարածաշրջան։ Նա մեկնում է այսօր երեկոյան և կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան և բոլոր երկրներում հանդիպումներ կունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային առանցքային հարցեր։ Նա նաև փորձելու է աջակցել գործընկերներին և անմիջական և կառուցողական ձևով ներգրավվել կարևոր հարցերի լուծման և հետագա տարածաշրջանային համագործակցության գործում»,-ասել է Փաթելը։ Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |