Ալբանիան խզել է դիվհարաբերություններն Իրանի հետ կիբերհարձակման պատճառով![]() 8 սեպտեմբերի 2022 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ալբանիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ մեղադրելով Թեհրանին խոշոր կիբերհարձակման մեջ։ Իրանի դեսպանատան աշխատակիցներից պահանջել են 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից, գրում է BBC-ն։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել, է, որ հետաքննության արդյունքում «անհերքելի ապացույցներ» են ձեռք բերվել, որ հուլիսի 15-ից Իրանի իշխանությունները «4 խմբավորում են վարձել Ալբանիայի դեմ կիբերհարձակում նախապատրաստելու նպատակով»։ Նա ասել է, թե հաքերները փորձել են կաթվածահար անել Ալբանիայի պետական մարմինների աշխատանքը, գաղտնի տեղեկատվություն կորզել և ընդհանուր առմամբ քաոս առաջացնել երկրում։ Ռաման Ալբանիայի արձագանքը որակել է որպես «ծայրահեղ․․․, բայց պարտադրված»։ Իրանից միաջդեպը դեռ չեն մեկնաբանել։ ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտել է իր դաշնակցի հանդեպ (Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ է) կիբերհարձակումն ու խոստացել է պատասխանատվության ենթարկել Իրանին Ալբանիայի անվտանգությանը սպառանցող գործողությունների համար՝ նշելով, որ դա «տագնապալի նախադեպ է ստեղծում կիբերտարածքի համար»։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |