Fraser Institute-ի վարկանիշում ՀՀ-ն 11-րդն է 2020-ի աշխարհի ամենաազատ էկոնոմիկաների թվում

Fraser Institute-ի վարկանիշում ՀՀ-ն 11-րդն է 2020-ի աշխարհի ամենաազատ էկոնոմիկաների թվում

PanARMENIAN.Net - Կանադայում գործող Fraser Institute-ի վարկանիշում ՀՀ-ն 11-րդն է 2020թ․ աշխարհի ամենաազատ էկոնոմիկաների թվում։

Fraser Institute-ն անկախ հետազոտական և կրթական կազմակերպություն է:

Ըստ զեկույցի, վերջին վարկանիշում ՀՀ ցուցանիշը 2020-ին կազմել է 7․84՝ նվազելով 2019-ին գրանցված 7․98 ցուցանիշից։ Սակայն Հայաստանը 17-րդ հորիզոնականից բարձրացել է 11-րդ հորիզոնական և առաջ է Ճապոնիայից, Լիտվայից և Կանադայից։

Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 119-րդ, իսկ Թուրքիան և Իրանը՝ 112-րդն ու 159-րդը համապատասխանաբար։

Ինստիտուտը տնտեսական ազատությունը չափում է 165 չափանիշով՝ մի շարք գործոնների հիման վրա, որոնցից են անձնական ընտրության մակարդակը, շուկա դուրս գալու հնարավորությունները, մասնավոր սեփականության անվտանգությունը և օրենքի գերակայությունը։

2022-ի զեկույցը հիմնված է 2020 թվականի վերջին հասանելի տվյալների վրա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---