Ադրբեջանական ագրեսիան ՀՀ դեմ․ Կարևորն առավոտվա դրությամբ![]() 13 սեպտեմբերի 2022 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Ժամը 08։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին, հայտնում է ՊՆ-ն։ Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ որոշել է պաշտոնապես դիմել ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության հաղորդագրությունում չի նշվում՝ արդյոք, մասնավորապես, ՀԱՊԿ-ին դիմելու են պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Այդ որոշման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Վերջինս ամերիկյան կողմի խորը մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը, նա նաև ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը։ Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր անցկացրել նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, պայմանավորվելով օպերատիվ կապի մեջ լինել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |