ՊՆ․ Ժամը 11:00-ի դրությամբ սահմանին էական միջադեպեր չեն եղել![]() 15 սեպտեմբերի 2022 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ևս սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |