Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին![]() 15 սեպտեմբերի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը սեպտեմբերի 16-ին կքննարկեն իրավիճակի սրումն Անդրկովկասում։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ Կրեմլում հուսով են՝ ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման կայեցլի այս շաբաթվա ընթացքում, այդ թեման քննարկվելու է նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հուսով ենք, որ այս շաբաթ տեսչական խումբն այնուամենայնիվ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, կժամանի սահման՝ հետագայում զեկույց ներկայացնելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Պուտինի շփումն Ալիևի հետ, որտեղ այդ թեման, բնականաբար, գլխավորը կլինի»,-ասել է Պեսկովը։ Սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանում՝ Սամարղանդում, տեղի է ունենալու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնակիցների թվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախատեսված էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, սակայն, նա չի մեկնել Ուզբեկստան սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |