Հայաստանում տեղի կունենա երկրի վրա համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությանը նվիրված համաժողով13 ապրիլի 2009 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Երեւանում կկայանա «Համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա. այդ տեսակի ազդեցության վերաբերյալ լուծումների ճանապարհների փնտրտուքներ» թեմայով համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների հետ համատեղ:Ինչպես հաղորդում է ՄՏՖ, համաժողովին հիմնական ուշադրությունը կհատկացվի շարունակվող գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, ինչպես նաեւ 2015թ. հազարամյակի նպատակների զարգացմանը հասնելու վերաբերյալ ստեղծված պայմաններում Հայաստանի հնարավորություններին: Քանի որ համաշխարհային ճգնաժամն արդեն շոշափել է Հայաստանի տնտեսությունը, հայ բնակչությունը ներկայումս սկսում իր կաշվի վրա զգալ այդ ազդեցության սոցիալական հետեւանքները: Հաղորդագրության համաձայն, Հայաստանում ՄԱԿ-ի հայկական գրասենյակը աջակցելու է լուծումների մշակման ջանքերը, որոնք օգտագործվելու են բոլոր շահագրգռված կողմերից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, մասնավոր սեկտորը եւ քաղաքացիական հասարակությունը: Բացի այդ, Հայաստանում ՄԱԿ-ը գտնվում է իր ներկայիս ծրագրի հարմարեցման գործընթացում, որն ուղղված է ճգնաժամից ամենաշատը տուժածների կարիքների բավարարմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |