Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ![]() 17 սեպտեմբերի 2022 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ։ Այդ մասին նա ասել է Սամարղանդում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վերջին սահմանային միջադեպն ընդհանրապես ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ, դա միանգամայն այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև խոսել է ՌԴ դերի մասին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկալիզացնելու առումով։ «Մենք ցավում ենք հակամարտության և, իհարկե, զոհերի համար։ Այդ հակամարտությունը հաջողվել է տեղայնացնել այդ թվում և նախևառաջ Ռուսաստանի ազդեցության շնորհիվ, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։ Ահա և պատասխանը ռեսուրսների մասին ձեր հարցին»,-ասել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուկրաինայում պատերազմի պայմաններում ՌԴ ռեսուրսները բավարարում են խաղաղության հասնելու գործում հարևան երկրների վրա ազդելու համար։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |