Ավստրալացի սենատորը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու համար

PanARMENIAN.Net - Ավստրալացի սենատոր Ալան Ֆերգյուսոնը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունն ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը «վիճահարույց հարց» համարելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբում (ANC Australia):



Երկու շաբաթ առաջ Ավստրալիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, սենատոր Ֆերգյուսոնը կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանության փաստը, նշելով, թե «այդ իրադարձությունները չեն կարող հստակ նկարագրվել»:



Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը, երկրի հունական եւ ասորական համայնքների առաջնորդներն անհապաղ գիտական նյութեր ներկայացրեցին նրան Հայոց ցեղասպանության մասին եւ պահանջեցին, որ սենատորը ներողություն խնդրի իր խոսքերի համր:



Իր հերթին Ֆերգյուսոնը ափսոսանք է հայտնել միջադեպի առնչությամբ: «Ես ընդունում են Ժողովրդների ազատություննեի եւ իրավունքների միջազգային լիգայի ներկայացրած տվյալները, որտեղ ասվում է, որ հայերի, ասորիների ու Պոնտոսի հույների դեմ անմարդկային գործողություններ են կատարվել»,-հայտարարել է ավստրալացի սենատորը:



Ավստրալիայի ANC-ի նախագահ Վարանդ Մկրտչյանը հայտարարել է, որ Ավստրալիայի հայ համայնքը ընդունում է սենատոր Ֆերգյուսոնի ներողությունը եւ հուսով է, որ սերտ աշխատանքային կապեր կհաստատի նրա հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---