Պուտին․ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի![]() 19 սեպտեմբերի 2022 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մեկնարկած Ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում կարևորել է, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել ամենատարբեր ուղղություններում, իսկ երկկողմ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի։ ՌԴ նախագահը ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է համարել միջտարածաշրջանային համագործակցությու՝ նշելով, որ ՌԴ սուբյեկտներն ու ՀՀ մարզերն ակտիվ համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական և այլ ոլորտներում։ Ընթերցեք նաև․ Բոնդարև․ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաները ՀՀ-ում «ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից»
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |