«Փյունիկն» ու «Միկան» կրկին հաղթել են Հայաստանի առաջնությունում13 ապրիլի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի առաջնության 3-րդ փուլի խաղերը: Անընդմեջ երրորդ հաղթանակը տարան Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու Աշտարակի «Միկան»: Մրցաշարային աղյուսակը 3 փուլերից հետո 9 միավորով գլխավորում են Աշտարակի «Միկան» ու «Փյունիկը»: «Արարատն» ու «Գանձասարն», իրենց հերթին, կրեցին անընդմեջ երրորդ պարտությունը եւ եզրափակում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հայաստանի առաջնության 3-րդ փուլի արդյունքները. «Փյունիկ»-«Կիլիկիա»-1:0 Գոլի հեղինակն է Գեւորգ Ղազարյանը` 74 րոպե «Միկա»-«Արարատ»-2:0 Գոլի հեղինակն է Բոտի Դեմելը` 25, 49 րոպե «Շիրակ»-«Բանանց»-1:2 Գոլերը` Կարեն Խաչատրյան -61 րոպե (Շիրակ), Սամվել Մելքոնյան-6, Էդուարդ Կակոսյան-31 րոպե (Բանանց): «Գանձասար»-«Ուլիս»-1:2 Գոլերը` Արսեն Ավետիսյան-20 (Գանձասար), Արթուր Քոչարյան-88, Սեմյոն Մուրադյան-43 րոպե (Ուլիս): Մրցաշարային դասավորությունը 3-րդ փուլից հետո. 1. «Միկա»-9 միավոր 2.«Փյունիկ»-9 3.«Բանանց»-6 4.«Ուլիս»-6 5.«Կիլիկիա»-3 6.«Շիրակ»-3 7.«Արարատ»-0 8.«Գանձասար»-0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |