ԱԳՆ․ Հայկական կողմը չի բացառում Փաշինյան-Էրդողան հանդիպումը Պրահայում

ԱԳՆ․ Հայկական կողմը չի բացառում Փաշինյան-Էրդողան հանդիպումը Պրահայում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն այն հաստատված չէ։ Այդ մասին Հունանյանն ասել է՝ մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Էրդողանը հայտարարել էր Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին։ Նա նշել էր, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան:

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Էրդողանը խոսել էր նաև Կովկասում որոշակի նախաձեռնությունների մասին՝ նշելով, որ դրանք պլանավորման փուլում են։ Նա նաև հավելել էր, որ այդ հարցերը քննարկելու է «իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---