ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Սևանա լճի որոշ հատվածներ, Երասխ և մի քանի այլ վայր![]() 23 սեպտեմբերի 2022 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ բնակավայրեր այցելելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել Վայոց Ձոր` Եղեգնաձորից դեպի արևելք, Սյունիքի մարզ, Արարատի մարզի Երասխ գյուղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և դեպի արևելք այցելություններից։ Խորհուրդ չի տրվում նաև երթևեկել M10 մայրուղով և Տավուշի մարզ՝ M4 մայրուղով Իջևանից դեպի հյուսիս։ Նշվում է նաև, որ ուղևորություններն Արցախ նախկինի պես արգելված են։ Դեսպանատունը նախազգուշացումը պայմանավորել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |