ՊՆ․ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին![]() 24 սեպտեմբերի 2022 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ավելի վաղ ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել էր, որ ԿՄԽԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին մասնակցել են մի գործողության, որի ընթացքում հայկական իշխանություններին ադրբեջանական իշխանությունները փոխանցել են զոհված զինծառայողների աճյուններ։ Այսպիսվ՝ Ադրբեջանն արդեն Հայաստանին է հանձնել 133 հայ զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |