Բլինքեն․ Փաշինյանի հետ քննարկել ենք ՀՀ անվտանգությունը![]() 24 սեպտեմբերի 2022 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ՄԱԿ ԳՎ շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշել է, որ քննարկել են ՀՀ անվտանգությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կողմերին խաղաղ գործընթացի կոչ անել, քանի որ հակամարտության ռազմական լուծում լինել չի կարող»,-ասվում է գրառման մեջ։ Բլինքենը Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |